ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանին կոչ են արել համակարգել գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ռուսաստանին կոչ են արել համակարգել գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները գտնում են, որ Ռուսաստանը պետք է Սիրիայում իր ջանքերը կենտրոնացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և համակարգի գործողություններն արևմտյան կոալիցիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին նշված է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամի լուծման վերաբերյալ բանաձ ևի տեքստում: «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կոչ ենք անում անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ և կենտրոնացնել պայքարը ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաև միավորել ջանքերը միջազգային կոալիցիայի հետ, որը պայքարում է ԻՊ-ի դեմ, և նպաստել հասելու հակամարտության լուծմանը քաղաքական ճանապարհով»,- նշված է բանաձևի մեջ:

Դաշինքի 28 երկրների ներկայացուցիչների կարծքիով, ռուսական գործողությունները Սիրիայի տարածքում կարող են բարդացնել իրավիճակը:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում