Էրդողանը ՌԴ-ին խորհուրդ է տալիս «չխաղալ կրակի հետ»

Էրդողանը ՌԴ-ին խորհուրդ է տալիս «չխաղալ կրակի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող օգնությունը լրջագույն սխալ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Hurriet-ը, Էրդողանը մասնավորապես նշել է. «Դա ճիշտ է, որ Սիրիայի ռեժիմին օգնությունը, որը Սիրիայում սպանել է 380 հազար մարդ, խաղ է կրակի հետ: «Իսլամական պետության» դեմ պայքարի առիթով հարվածներ հասցնել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ունեն միջազգային ճանաչում, «խաղ է կրակի հետ»»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով` օգտագործելով միջադեպը (Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումը), որում Թուրքիայի արդարացիությունը ճանաչվել է ողջ աշխարհի կողմից, որպես մեր քաղաքացիներին տանջելու միջոց, ովքեր գտնվել են ՌԴ-ում ցուցահանդես այցելելու համար, դա ևս «խաղ է կրակի հետ»»,- ավելացրել է Էրդողանը:

«Անպատասխանատու կերպով հարվածներ հասցնելով տարածաշրջանի (սիրիական) բեռնատարների ուղղությամբ, որոնք կարող էին գտնվել այնտեղ առևտրի կամ այլ հումանտիար օգնություն հասցնելու նպատակով…Մենք սրտանց խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում