ՌԴ-ն և ԵՄ-ն կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության. Լավրով

ՌԴ-ն և ԵՄ-ն կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը և ՌԴ-ն, որոնց հարաբերությունները ոչ լավագույն ժամանակներն են ապրում, կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության: «Առավել ևս, որ ժամանակակից բազմաթիվ մարտահրավերներն ու սպառնալիքներն առաջին հերթին միջազգային ահաբեկչության աննախադեպ ալիք են բարձրացրել և պահանջում են ջանքերի լարում միջազգային իրավունքի հիման վրա: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է հրաժարվել միակողմանի գործողություններից և նոր բաժանարար գծերի ստեղծումից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկլայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ասել է Լավրովը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտադիր է ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել Սիրիայում ռուսական Սու-24-ի միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում