AM | RU | EN
USD
EUR
RUB

Վաճառում ենք յուրահատկություն

Բիզնեսի համար ամեկարևոր սկզբունքն ամբոխից տարբերվելն է: Եթե չեք տարբերվում կամ քիչ եք տարբեվում մրցակիցներից, ապա առաջին գործը պետք է լինի գտնել այն առանձնահատկությունը, գաղափարը, առավելությունը, որով կտարբերվեք ոլորտում գործող այլ խաղացողներից: Գնով մրցակցելը թույլ մարքեթինգի, անկարողության նշան է, անհրաժեշտ է մրցակցության համար այլ յուրահատկություններ գտնել:

Տարբերությունը պետք է լինի հստակ, հաճախորդի համար հասկանալի, յուրահատուկ և արժեք ներկայացնի: «Ամենալավ սպասարկում», «ամենահարմար գին» կամ նմանատիպ այլ հայտարարությունները յուրահատկություն չեն տալիս, դրանք արդեն շաբլոնային են: Օրինակ, եթե ամեն գնորդին նվիրեք շոկոլադ, թխվածք հյուրասիրեք, տրամադրեք աննախադեպ երաշխիք կամ ընդհանրապես` Ձեր բիզնեսն այլ սկզբունքներով կառուցեք, քան մրցակիցները` դա կօգնի Ձեզ առանձնանալ դաշտում: Նույնիսկ եթե ստիպված եք բիզնես գործընթացներ փոփոխել, ապա յուրահատկություններ առաջարկելու համար պետք է գնալ այդ քայլին:

Յուրահատկություն գտնելու ու այն վաճառելու համար անհրաժեշտ է.

1. Ուսումնասիրել մրցակիցներին: Մրցակիցներին ուսումնսիրելը կարելի է սկսել նրանցից գնումներ անելով, որի ընթացքում կուսումնասիրեք սպասարկումն ու ապրանքը: Սակայն, եթե չեք ուզում գումար ծախսել, ապա կա նաև այլ տարբերակ, օրինակ` դուրս գրեք բոլոր մրցակիցների տվյալներն ու հերթով զանգել բոլորին, ներկայացեք որպես գնորդ ու խնդրեք գրավոր ուղարկեն իրենց առաջարկը:

Երբ Ձեր սեղանին կլինեն բոլոր մրցակիցների առաջարկները` արդեն կարող եք մշակել այն յուրահատկությունները, որոնցով տարբերվելու եք նրանցից:

2. Ուսումնասիրեք այլ ոլորտների լավագույն կազմակերպություններին, նրանց փորձը Ձեր ոլորտում կիրառելու համար: Օրինակ, Սթիվ Ջոբսը Apple store-երը հիմնելուց առաջ հանդիպել է սպասարկման ոլորտի տարբեր մասնագետների, այդ թվում Target սուպերմարկետի վաճառքի ղեկավար Ռոն Ջոնսոնի հետ, որի խորհուրդներով էլ կառուցվել է Apple-ի վաճառքի կետերի սպասարկման սկզբունքները: Ջոբսը որևէ նոր բան չի հայտնաբերել, նա ուղղակի այլ ոլորտի բարձր սպասարկման մշակույթը ներդրել է Apple-ի վաճառքի սկզբունքներում: Հետևաբար, եթե ցանկանում եք յուրահատկություն ունենալ, բայց չգիտեք, թե ինչպես, ապա ուսումնասիրեք այլ ոլորտների լավագույններին և օրինակներ վերցրեք նրանցից:

3. Պարզ ու հասկանալի ձևեկարպեք Ձեր յուրահատկությունը: Ինչքան էլ գրավիչ յուրահատկություն ունենաք, այն ազդեցություն չի ունենա, եթե չկարողանաք այդ ամենը պարզ ձևակերպել: Բիզնեսի առանձնահատկությունը բոլորին հասկանալի ու պարզ ձևակերպելու համար անհրաժեշտ է.

• Ուսումնասիրել յուրահատկությունը,
• ձևակերպել մարքեթինգային հայտարարությունը նպատակի մասին,
• նպատակի մասին հայտարարությունը ձևակերպել լոգոյի տեսքով,
• նպատակի մասին ստեղծել պարզ հայտարարություն, որը կօգտագործվի մարքեթինգային ոլորտում:

Ինչպես գտնել յուրահատկությունները

Քանի որ յուրահատկությունը պետք է հաճախորդի համար առանձնահատուկ լինի, այդ պատճառով ընդունված տարբերակ է ոլորտի համար աննախադեպ երաշխիքներ տրամադրելը: Հայտնի են հաջողության պատմություններ, երբ ընկերությունները հաջողության են հասել աննախադեպ երաշխիքներ տրամադրելով: Օրինակ Pizza Americano-ի հաջողությունը սկսվեց այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին, որ առաքման դեպքում եթե 30 րոպեից ավել ուշացնեն, ապա հաճախորդները կարող են չվճարել պիցցայի համար: Նմանատիպ քայլի է դիմել նաև ռուսական «Դոդո պիցցա» ընկերությունը նույնպես իր մարքեթինգային գլխավոր հայտարարութունը կառուցում է երաշխիքի վրա` 60 րոպե կամ պիցցան անվճար է:

Աննախադեպ երաշխիքը մի քանի առավելություն ունի: Նախ առաքման երաշխիք տրամադրելու դեպքում, եթե պատվերն ուշացնում եք, ապա հաճախորդը ոչ թե նյարդայնացած է սպասում իր պատվերին, այլ հաճույքով, իսկ ուշանալու դեպքում էլ զայրանալու փոխարեն ուրախանում է: Բացի այդ, առաքման երաշխիքը նաև խթան է հանդիսանում, որ սպասարկող անձնակազմը շտապի տեղ հասցնել պատվերը: Իսկ այն դեպքերում, երբ կուշացնեք առաքումը, ապա նվիրած պիցցան կարող եք հաշվել որպես մարքեթինգային ներդում դժգոհ հաճախորդների սպասարկման համար:

Աննախադեպ երաշխիքի տրամադրումը խոսակցություններ է գեներեացնում Ձեր մասին, գրավում է հասարակության ու թիրախային լսարանի ուշադրությունը:

Աննախադեպ երաշխիքի հիման վրա է կառուցված նաև օնլայն կոշիկի վաճառքի համաշխարհային գիգանտներից մեկի` zappos.com-ի յուրահատկության մասին հայտարարությունը: Zappos.com-ում եթե չեք հավանում, ապա 1 տարվա ընթացքում հետ են վերցնում կոշիկը և տալիս են նորը, նույնիսկ եթե այդ ընթացքում կոշիկն օգտագործել ու մաշեցրել եք: Գումարած դրան zappos.com-ում առկա է նաև անվճար առաքում:

Յուրահատկություններ փնտրելիս պետք է հիշել, որ յուրահատկությունը պետք է հաճախորդի համար արժեքավոր լինի, հաճախորդը պետք է զգա, շոշափի, հասկանա այդ յուրահատկությունը: Օրինակ` հայրենական գովազդներում շատ ենք հանդիպում «գերմանական տեխնոլոգիայով արտադրած պաղպաղակ» կամ յուրահատկության մասին նմանատիպ այլ հայտարարություններ: Ճիշտ է, հնարավոր է տվյալ ձեռներեցը մեծ ներդրումներ է արել «գերմանական տեխնոլոգիաների» համար, բայց դա յուրահատկություն չէ, քանի դեռ հաճախոդրը չի կարող հասկանալ տարբերությունը: Իսկ եթե վերոնշյալ օրիակի յուրահատկությունը ձևակերպվեր այսպես` «գերմանական տեխնոլոգիայի հաշվին մեր պաղպաղակը 10 օր ավելի երկար կարելի է պահել»` ուրիշ բան, քանի որ հաճախորդը կարող է «զգալ» ու հասկանալ, թե ինչ նշանակություն ունի «գերմանական տեխնոլոգիան»:

Յուրահատկություն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի սկզբունք.

• Յուրահատկությունը պետք է տարբերի Ձեզ մրցակիցներից,
• յուրահատկությունը պետք է պետենցիալ հաճախորդի ուշադրությունը գրավի,
• յուրահատկությունը պետք է խոսակցություններ գեներացնի Ձեր մասին,
• յուրահատկությունը պետք է Ձեր ընկերության տեսլականը, «միսիան» ձևավորի կամ օգնի ձևավորմանը:

Վերոնշյալ սկզբունքներով յուրահատկությունը կարող է լինել Ձեր ապրանքի, ծառայության, առաջարկի, խնդրի լուծման տարբերակի վերաբերյալ:

Յուրահատկությունը մասին հաղորդագրությունը հստակ ու հասկանալի ձևակերպել: Շատ ընկերություններ ունեն յուրահատկություններ, բայց դրա մասին առանձնապես չեն հայտարարում, յուրահատկությունը չեն վերածում գովազդային արշավի առանցքի: Յուրահատկության մասին հայտարարությունը պետք է լինի կայքում, ապրանքի փաթեթավորման վրա, գովազդային կրիչներին և այն բոլոր հնարավոր վայրերում, որը կարող է լինել Ձեր ու Ձեր հաճախորդի հպման կետը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հաճախորդները Ձեզ հիշեն նաև յուրահատկության հաշվին:

Եղեք յուրահատուկ և վաճառեք Ձեր յուրահատկությունը:

Մարքեթինգային այլ գործիքների մասին Չոր մարքեթինգ սեմինարների ընթացքում կամ համանուն գրքում:

Վահրամ Միրաքյան
ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրեն,
ԵՊՀ դասախոս

Լրահոս
Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Համատիրությունները կոլեկտիվ մարմիններ են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա. ՀՀ վարչապետ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան. Երևանում սպասվում է +20 Արփինե Հովհաննիսյանը հանրության իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր է առաջարկում Պուտինը ցավակցություն է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ Խոսրով Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր քաղաքական ուժ չի համարում Սպիտակի բնակիչների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. Harris Interactive Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով ԱԺ քառօրյայի հերթական նիստը ևս չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով Իսրայելը դատապարտել է Էրդողանի կողմից նացիզմի մասին հայտարարությունները Կուսակցությունների մի հատված հանդես եկավ հանրությանն այսրոպեական խնդիրները լուծելու առաջարկներով Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործում ներգրավել բնակիչներին Քաղաքացուն առաջինն օգնության ձեռք մեկնողը փրկարարն է. Դավիթ Տոնոյան Հայաստանի տարածքում մեկ շաբաթում գրանցվել է 4 երկրաշարժ ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Եվրոպային հորդորել է ավելի անկախ լինել ԱՄՆ-ից. Rheinische post Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմում. Sky News Հարցումը պարզել է ռուսաստանցիների համար կառավարման ընդունելի ձեւը Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հանդիպում-քննարկումը՝ երիտասարդների հետ «Եթե ունեմ օգնելու հնարավորություն ո՛չ քաղաքականությունը և ո՛չ էլ մեկ այլ բան չի կարող խանգարել». Հարություն Կարապողոսյան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Արարատի մարզ Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը Վարչապետը հանձնարարեց ճանապարհների կառուցման աշխատանքներին հետևել չափազանց «կոշտ» Համեմունքի մշակույթը Երևան բերած «Հալեպը». մի հաջողված բիզնեսի պատմություն Նախագահ Սարգսյանն Արմեն Խաչատրյանին ազատել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակել է նոր դեսպան Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումը Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 370 կրակոց «Հայկական ժամանակ». ՀՀԿ. Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է «Հրապարակ». Կարեն Կարապետյանը Մուրադ Մուրադյանին արգելել է ներկա լինել իր մասնակցությամբ քարոզարշավին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan