Կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալուն. Սեյրան Օհանյան

Կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից զերծ մնալուն. Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2016թ. հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների արդյունքները, առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կրման պայմանների և առաջնագծի ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նոր ուսումնական փուլի շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին, հանձնարարել է առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում