«Ժողովուրդ». «Ուլիս-Երևան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան

«Ժողովուրդ». «Ուլիս-Երևան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան

«2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել Էին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորել են և դրանց վրա «Տո– տո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից 3 հազար դոլար խաղադրույքներ են կատարել։

Երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ «Ուլիս-Երևան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան։ Վերջինիս մտերիմները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Առուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և չի համակերպվում այն իրողության հետ, որ ինքը գտնվում Է քրեակատարողական հիմնարկում։ Արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել Է, և նրան տեղափոխել են հոգեբուժարան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում