Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում Է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից

Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում Է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից

Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում Է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:

«Ներկրման սահմանափակումներ ենք մտցնում փետրվարի 15-ից»,- ասել Է նա՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:

Ամերիկյան արտադրանքի ներկրման սահմանափակումների ժամկետն առայժմ հայտնի չԷ: «Նրանք պետք Է ստեղծեն համակարգ, որն իրապես երաշխավորեր այն արտադրանքի անվտանգությունը, որը գալիս Է մեզ մոտ»,- պարզաբանել Է Ալեքսեենկոն արգելքի վերացման պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում