Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը

Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և այլն:

Ակնկալվում է, որ նիստից հետո կհստակեցվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում