AM | RU | EN
USD
EUR
RUB

Ինչո՞ւ են menu.am-ն ու gg-ն ապագայի կազմակերպություններ, իսկ ВТБ բանկը` անցյալի

Սոցիալական ցանցերը ձևավորել են մի իրականություն, որտեղ ամեն օգտատեր կարող է ազդել հարյուրավոր ու հազարավոր մարդկանց կարծիքի վրա: Իսկ սոցիալական ցանցերում ծրագրավորված գործելու դեպքում հնարավոր է հասնել այնպիսի լսարանի, որպիսին չունեն ավանդական լրատվամիջոցները:

Բիզնեսների դեպքում սոցիալական ցանցերը նոր իրականություն են ձևավորել, որտեղ հաճախորդի կարծիքը հաշվի չառնելը, հաճախորդին վատ սպասարկելը կամ մանիպուլացնելը կործանարար ազդեցություն կարող է ունենալ:

Արդյունքում ժամանակակից ընկերությունները «ստիպված» են լսել հաճախորդին, հաշվի առնել նրանց պահանջներն ու դժգոհությունները:

Այսպիսով սոցիալական ցանցերը բիզնեսի համար ստանձնել են յուրահատուկ ֆիլտրի կարգավիճակ։ Ֆիլտրեր, որտեղով անցնելիս ընկերությունները կամ պետք է լսեն հաճախորդի կարծիքը, կատարելագործվեն ու զարգանան կամ էլ աշխատելով նախկին սկզբունքներով` սննկանան:

Մի քանի օրինակ հայկական իրականությունից

ВТБ բանկ

Վերջերս հայտնաբերեցի, որ ВТБ բանկը ապառիկներ տրամադրելուց մոլորեցնում է հաճախորդներին, նշելով տարեկան տոկոսադրույքի մասին, բայց չմանրամասնելով, թե փաստացի տոկոսադրույքն ինչքան է ավել նշված տոկոսադրույքից: Եթե ապառիկի տարեկան տոկոսադրույքը 22 տոկոս է, ապա փաստացիով վերածվում է 30, 40 կամ 60 տոկոսի: Փաստացի տոկոսադրույքը վերցնում են այլ «պահանջվող» ծախսերի միջոցով: Օրինակ, գանձում են սպասարկման ծախս, որն ավելի մեծ է ստացվում, քան տոկոսադրույքն ու մայր գումարը: Իմ հետ խոսելիս ընկերության վարկային մասնագետը ավել գումար վերցնելը հիմնավորեց այն փաստով, որ օրենքը չի թույլատրում 24 տոկոսից ավել վարկ տրամադրել, այդ պատճառով իրենք «այլ ճանապարհներով» են ստանում այդ գումարը:

Շատ չկենտրոնանալով ВТБ բանկի մանիպուլացիոն քաղաքականության վրա՝ նշեմ, որ իմ հետ կապված դեպքի մասին գրեցի իմ ֆեյսբուքյան էջում, ինչի արդյունքում գրառումս տարածեցին ևս մոտ 150 օգտատերեր, թեմային անդրադարձան նաև մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ ու մեկ հեռուստաընկերություն:

Արդյունքում ВТБ բանկից իմ գրառման տակ պաշտոնական ոչ մի պատասխան չհնչեց, և միայն մի քանի օրից զանգեցին և եկան հանդիպման: Հանդիպման ընթացքում շատ բարեհամբյուր ձևով փորձեցին պնդել, որ «թակարդ ընկնողն է մեղավոր, ոչ թե թակարդ դնողը»: Չհնչեց ոչ մի ներեղություն, ոչ մի խոսք փոխհատուցման մասին, իսկ խնդրահարույց ապառիկի պայմանագիրը, չնայած խոստումներին, այդպես էլ չցուցադրեցին:

menu.am ու gg

menu.am-ում կա մի սկզբունք, ըստ որի ցանկացած դժգոհ հաճախորդից անհրաժեշտ է ներողություն խնդրել ու փոխհատուցում տրամադրել, անկախ նրանից, թե դժգոհ հաճախորդի բողոքն օբյեկտիվ է, թե ոչ, մեղավորը menu.am-ն է, թե՞ մատակարար ընկերությունը: Արդյունքում փոխհատուցում են ստանում բոլորը, ով որևէ պատճառով դժգոհել է menu.am-ից կամ մատակարարներից ու իր դժգոհությունը հասցրել է ընկերությանը:

Մի քանի օր առաջ menu.am-ի հաճախորդներից մեկը Ֆեյսբուքի իր էջում դժգոհել էր, որ menu.am-ը պատվերը կատարելու համար իրենից անձնական տվյալներ էր պահանջել: Չնայած անձնական տվյալներ պահանջելը ոչ թե menu.am-ի, այլ մատակարար կազմակերպության պահանջն էր, իսկ menu.am-ը զուտ միջնորդ էր հանդիսանում` menu.am-ի համահիմնադիր Վահան Քերոբյանն անձամբ մեկնաբանել էր հաճախորդի գրառումն ու ներողություն էր խնդրել, ինչպես նաև փոխհատուցում էր առաջարկել:
Արդյունքում դժգոհ հաճախորդը շնորհակալություն հայտնեց ուշադրության համար ու հրաժարվեց փոխհատուցումից:

Նման պրակտիկա կա նաև gg-ում, որտեղ փոխհատուցում է տրվում բոլոր դժգոհ հաճախորդներին, անկախ նրանից, որ մեղավորը gg-ի գործընկեր վարորդներն են, թե՞ gg-ն: Բացի այդ gg-ի հիմնադիրներն ու մենեջերները ժամանակ առ ժամանակ անդրադառնում են բոլոր խնդրահարույց իրավիճակներին կամ տեսանյութերով կամ էլ մեկնաբանություններով:

Հիմա ես շարունակում եմ պատմել ВТБ բանկի հետ իմ շփման փորձի մասին գրեթե բոլոր սեմինարների ու հանդիպումների ժամանակ: Իսկ իմ սեմինարներին ամեն ամիս մասնակցում են 100-150 գործարար ու մարքեթինգի պատասխանատու: Հիմա կարող եք ասել, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ВТБ-ն շարունակում է շահույթ ստանալ ու զարգանալ: Այո, համամիտ եմ, նրանք շարունակում են իրենց գործունեությունը, բայց դա զուտ իներցիայի ու որոշակի լծակների հաշվին: Իներցիայի ուժը ժամանակի ընթացքում կթուլանա, քանի որ բիզնես աշխարհն արդեն փոխվել է և դա իրենց կաշվի վրա զգում են արդեն բոլոր ընկերությունները:

Հիշեցնեմ, որ menu.am-ը հիմնադրվել է մոտ 3 տարի առաջ ու հիմա արդեն դարձել է ոլորտի առաջատար ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, ստացել է հարյուրավոր հազար դոլարների ներդրում, պատրաստվում է մտնել իրանական ու բելառուսական շուկա և այլն: gg-ն հիմնադրվել է մոտ 1,8 տարի առաջ, հիմա արդեն ՀՀ-ում ոլորտի առաջատարն է, գործում է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում ու Թբիլիսիում և պատրաստվում է մտնել իրանական շուկա:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Չոր մարքեթինգ կուրսի հիմնադիր

 

loading...
Լրահոս
Ադրբեջանի տարածած հերթական սուտը Ադրբեջանական կողմի կորուստների թվում է բրիգադի հետախուզության պետ. ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանական սադրանքներն այդ երկրի՝ 1991-1992թթ-ի քաղաքականության շարունակությունն են. քաղաքագետ Ճանապարհային ոստիկանությունը մեկ օրում մեքենաների համարանիշերը թաքցնելու տասնյակից ավելի դեպք է բացահայտել ՀՀ Նախագահի խոսքի ապացույցներն Ադրբեջանի այսօրվա կորուստներն են. Շարմազանով Երևանում կայացավ Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բախումների հետևանքով լքել են բնակավայրերը Արտակ Զաքարյանը միջազգային հանրությունից ավելի կոշտ ու հասցեական արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգից ազատվել 258 աշխատակից. Կարեն Կարապետյան Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին Երեւանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել անվստահություն Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Բաղանիսի արոտավայրերի ուղղությամբ Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակը ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած ուժերի կազմը Փետրվարի 27-ին տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերի հանձնման արարողությունը ՀՀ ԿԲ-ն գնաճի շեղման ռիսկերը 2017 թվականին գնահատում է նվազման ուղղությամբ Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր Աֆղանստանում ականն ընկել է դպրոցի վրա. երկու աշակերտ զոհվել է ԱԺ առաջիկա ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին Թուրքիան Գերմանիայից պահանջել է վերադարձնել 21 ահաբեկչի Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. Արծրուն Հովհաննիսյան Հայաստանի ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահն անհրաժեշտ է համարում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հատկացրեց հերթական համարները Գերմանիայի թուրքերը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ են նախաձեռնել Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan