Դ. Ջամալյան. «Ադրբեջանական կողմը կորցնում է իր ամենապատրաստված անձնակազմը»

Դ. Ջամալյան. «Ադրբեջանական կողմը կորցնում է իր ամենապատրաստված անձնակազմը»

Պաշտպանության բանակի հրետանին դիպուկ կրակով ողջ օրվա ընթացքում ոչնչացրել է հակառակորդի կուտակումները՝ թույլ չտալով թշնամուն ակտիվ գործողությունների անցնել։ Այդ մասին Times.am֊ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ խորհրդական Դավիթ Ջամալյանը, ով ՀՀ Զինված ուժերի և Արցախի ՊԲ միջև համագործակցության շրջանակներում այս պահին գտնվում է ԼՂՀ֊ում։

Ըստ Ջամալյանի խոսքերի, ադրբեջանական կողմը կորցնում է իր ամենապատրաստված անձնակազմը։ «Մեր հրամանատարական կազմի գործողություններում չկա ավելորդ աժիոտաժ։ Մարդիկ գիտեն իրենց գործը և արդյունքում թշնամուն չի հաջողվում նախաձեռնություն հանդես բերել», ֊ ասել է Դ. Ջամալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում