Ադրբեջանական կողմը Արցախում «Շտապօգնության» ավտոմեքենա է խոցել

Ադրբեջանական կողմը Արցախում «Շտապօգնության» ավտոմեքենա է խոցել

Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից ապրիլի 6-ին «Շտապօգնության» ավտոմեքենա է խոցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: «Շտապօգնության» ավտոմեքենան Ժնևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ, անձնակազմը բարբախտաբար չի տուժել, խոցման պահին անձնակազմի անդամները գտնվում էին հեռու: Ըստ Դավիթ Բաբայանի` այդ խոցումը կատարվել է դիտարվորյալ, ըստ երևույթին, ավտոմեքենան թիրախավորել են անօդաչու սարքից ստացված տեղեկության հիման վրա:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ գիշերը տեղ-տեղ հակառակորդը շարունակել է կրակել: «Ներկայում կարող ենք ասել, որ հարաբերական անդորր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում