Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել՝ ՌԴ-ի ու Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել՝ ՌԴ-ի ու Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական միությանը զինվելու կոչ է արել, որպեսզի Ռուսաստանի և Չինաստանի հետ կարողանան խոսել ուժի դիրքերից։

Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, նա իր՝ Մեծ Բրիտանիայում ունեցած ելույթի ամբողջ ընթացքում, որը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, Ռուասատանին ու Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ», «կայսերապետություններ» և ելւոյթի վերջում ասել․ «Ավտորիտար ռեժիմները ոչինչ այնպես չեն հարգում, ինչպես ուժը։ Եկեք ձգտենք ունենալ այդ ուժը, երբ խոսում ենք նրանց հետ։ Մենք նաև սովորել ենք նաև հիմնվել ԱՄՆ կողմից առաջարկվող անվտանգության հովանոցի վրա, մինչդեռ պետք է հասկանանք, որ այդ հովանոցը կարող է միշտ բաց չլինել։ Մենք չենք կարող մեր անվտանգությունը կապել ԱՄՆ-ում տեղի ունեցող ամեն մի ընտրության հետ, ուստի պետք է զարգացնենք մեր սեփական՝ եվրոպական անվտանգային ենթակառուցվածքները, մեզ պետք է մեր սեփական սյունը ՆԱՏՕ-ի մեջ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում