Հնդկաստանն արդիականացրել է Հայաստանին մատակարարված հրետանային համակարգերը

Հնդկաստանն արդիականացրել է Հայաստանին մատակարարված հրետանային համակարգերը

Հնդկական «Bharat Forge»-ռազմաարդյունաբերական ընկերությունը, որը «ATAGS» հրետանային համակարգեր է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք` հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա:

Այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։

Հրետանային համալիրների վրա տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը և թույլ են տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։

Բալիստիկ համակարգիչները նաև հեշտորեն համակցվել են հայաստանյան ցամաքային տեղորոշման համակարգի հետ․ դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ թիրախավորել՝ մարտի դաշտում բարձրացնելով «ATAGS»-ի արդյունավետությունը:

Հրետանային համակարգը կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգի հետ կապ ապահովելու համար, ինչը թիրախավորման առավել առաջադեմ հնարավորություններ կընձեռի: Հարմարեցվելով հայաստանյան պայմաններին՝ Հնդկաստանը ցույց է տալիս գործընկեր երկրներին հարմարավետ ռազմական լուծումներ առաջարկելու հանձնառությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում