Նալբանդյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին

Նալբանդյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-ին ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ հույս հայտնելով, որ պետնախարարի այցելությունը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Կունը ներկայացրեց Երևան իր այցելության նպատակները և Հայաստանի հետ համագործակցության ծավալման հնարավոր ոլորտները։

Առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորեցին համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Կո Պո Կունը մտքեր փոխանակեցին Սինգապուրի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում