ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է գիշերը թշնամու կողմից Մատաղիսի հրթիռակոծման տեսաապացույցը

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է գիշերը թշնամու կողմից Մատաղիսի հրթիռակոծման տեսաապացույցը

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:

Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը:

Իր հերթին  Արմենպրես»-ի հետ Մատաղիս գյուղի դպրոցի տնօրեն, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Գեղամ Աղաջանյանը նշել է, որ ադրբեջանական հրետակոծությունից Մատաղիսում կոտրվել են մի շարք տների ու գյուղի դպրոցի ապակիները, վնասվել էլետրալարեր:

«Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակել է 30 արկ: Պայթյունից, բեկորներից կոտրվել են տների, ինչպես նաև դպրոցի ապակիներ: Ի դեպ, դպրոցի այն ապակիներն են կոտրվել, որոնք նախորդ հրետակոծությունից վնասվել էին և մենք նորն էինք տեղադրել»,-ասաց Գեղամ Աղաջանյան:

Նա ընդգծեց, որ գյուղի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, վնասված տանիքները վերականգնվում են, կոտրված ապակիները նորերով են փոխարինվում: Նրա տեղեկացմամբ` այս գիշեր նաև էլեկտրական լարեր էին վնասվել, բայց արդեն վերականգնվել են:

Անդրադառնալով Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի առողջական վիճակին, Գեղամ Աղաջանյանը տեղեկացրեց, որ բավական լավ է, քայլում է: Մի երկու անգամ արդեն գյուղ է եկել, բայց դեռ կազդուրման կարիք ունի:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում