«Իրատես». Օսկանյանի կուսակցությունը որևէ կերպ չի կարող մտնել ապագա խորհրդարան, եթե…

«Իրատես». Օսկանյանի կուսակցությունը որևէ կերպ չի կարող մտնել ապագա խորհրդարան, եթե…

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի տակ գրել է. «Վարդան Օսկանյանի կուսակցությունը որևէ կերպ չի կարող մտնել ապագա խորհրդարան, եթե չխաղա իշխանությունների հետ: Ընդ որում, «արագի մեջ» ստեղծված կուսակցությունում ներմուծվելու են նաև իշխանության մարդիկ, որոնք հարկավոր պահին, հարկավոր հրահանգով հետ են քաշվելու, ինչպես եղել է միշտ: Ի դեպ, Օսկանյանն առանձնապես շատ ուրախ և երջանիկ չի եղել այդ կուսակցության ստեղծմամբ, բացի մարդկային ռեսուրսի դեֆիցիտի խնդրից, եղել է նաև ֆինանսների, ինչպես նաև քաղաքական «պարտնյորների» խնդիր: Ընդ որում նորաստեղծ կուսակցությունում, ինչպես ԲՀԿ-ի դեպքում էր, հիմնական մոդերատորը Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ «մարդ» Վահե Հովհաննիսյանն է, ով վերջերս շատ հաճախ հանդիպում է «Հայկական վերածննդի», «Քաղաքացիական սեկտորի» և ընդդիմադիր դաշտի մնացյալ ներկայացուցիչների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում