«Հայկական ժամանակ». Կադրային կրճատումներ՝ Հրազդանում

«Հայկական ժամանակ». Կադրային կրճատումներ՝ Հրազդանում

Հրազդանի քաղաքապետարանում նախատեսվում են էական կառուցվածքային փոփոխություններ: Որոշ բաժիններ միավորվելու են, որոշներն՝ ընդհանրապես լուծարվելու: Առայժմ գործող 12 բաժինների փոխարեն կստեղծվի 7-ը: Արդյունքում կրճատվելու են քաղաքապետարանում առկա 103 հաստիքներից 63-ը: Տվյալ աշխատակիցներն արդեն ծանուցվել են, որ հուլիսի 1-ից ազատվելու են աշխատանքից: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափը հաստատելու մասին ավագանու որոշումն ընդունվել է նախօրեին՝ ապրիլի 28-ին կայացած ավագանու նիստում: Ուշագրավ է, սակայն, որ Հրազդանի ավագանու նույնանուն որոշում ընդունել էր ընդամենը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին, որը պետք է վերաբերեր ընթացիկ 2016 թվականին և որով հաստատված էր վերոնշյալ 103 հաստիքը: Բայց նախորդ որոշումից ամիսներ անց, փաստորեն, նորն է ընդունվել՝ արդեն փոքրաթիվ աշխատակազմ սահմանելով: Եվ ուրեմն, որն է այս փոփոխության պատճառը»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում