Իրանի եւ Հարավային Կորեայի նախագահները պայմանավորվել են ընդլայնել բազմակողմ համագործակցությունը

Իրանի եւ Հարավային Կորեայի նախագահները պայմանավորվել են ընդլայնել բազմակողմ համագործակցությունը

Իրանը եւ Հարավային Կորեան պայմանավորվել են միջկառավարական մակարդակով ընդլայնել բազմակողմ համագործակցությունը արդյունաբերության, ֆինանսական, իրավական, գիտական եւ մշակութային ոլորտներում՝ ստորագրելով 20 երկկողմ հուշագրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտար արվել է Իրանի եւ Հարավային Կորեայի նախագահների՝ Հասան Ռոուհանիի եւ Պան Կին Հեի միջեւ Թեհրանում կայացած բանակցություններից հետո:

Երկու երկրները պայմանավորվել են նավթի ու գազի համատեղ արդյունահանման, Իրանի ջրային ռեսուրսների բնագավառի նախագծերի շուրջ, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկայի եւ էլեկտրաէներգիայի արտադրության նոր աղբյուրների բնագավառում: Նրանք նաեւ համաձայնություն են ձեռք բերել իրավական, միջբանկային եւ մաքսային համագործակցության, առաջավոր տեխնոլոգիաների փոխանակման մասին:

Երկկողմ հուշագիր է ստորագրվել իրանական նավահանգիստների ենթակառուցվածքի ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ փաստաթղթեր՝ գիտության եւ բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության, գիտական ու մշակութային փոխանակման, առողջապահության եւ բուժանձնակազմի պատրաստման գծով փոխգործակցության մասին:

Կողմերը պարտավորվել են 2017 թվականին փոխադարձաբար իրենց մշակութային կենտրոնները բացել Իրանում եւ Հարավվային կորեայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում