Եթե հետախուզության տվյալները չլինեին, մարտական գործողություններն այլ ընթացք կստանային. Արծրուն Հովհաննիսյան

Եթե հետախուզության տվյալները չլինեին, մարտական գործողություններն այլ ընթացք  կստանային. Արծրուն Հովհաննիսյան

Եթե ՊԲ-ն պատրաստ չլիներ լայնածավալ գործողությունների, ապա այսօր կունենայինք լրիվ այլ պատկեր, իրավիճակ: Այս մասին Մեդիա կենտրոնում հրավիրված հարցազրույց-ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ բանակի ընդհանուր պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է: 

Դիտարկմանը, թե հայկական հետախուզությունը թերացել է, ինչի պատճառով է նաև, որ կորուստներն ավելին են, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Քառօրյա պատերազմի օրերին տեղի են ունեցել այնպիսի քայլեր, մարտական դրվագներ, որ հետախուզության շնորհիվ է եղել միայն, այնպիսի կանխարգելիչ հարվածներ են հասցվել, որ մարտական գործողությունները կարող էին այլ ընթացք ստանալ, այլ տեղ, այլ ծավալների և ժամկետների մեջ, եթե չլինեին հետախուզական տվյալները շատուշատ հարցերում», ընդգծեց նա՝ հավելելով, որ հետախուզությունը բազմաբովանդակ և ծանր աշխատանք է, և որ վատ երևույթ կա արմատացած՝ եթե մեկին ասում են, որ թերացել է, ընկալում ենք, որ նա ոչ մի լավ բան չի արել:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում