«Հայկական ժամանակ». Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը

«Հայկական ժամանակ». Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը

«Մեզ հայտի դարձավ, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Մելիքյանը, ի դեպ, երեկ Արցախում էր և հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հրաժարական էր տվել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը։ Ռուբեն Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում, պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը ասաց. «Ես չեմ կարող դա պաշտոնապես հաստատել»։ Նա նաև հավելեց, որ այժմ ինքն արձակուրդում է իսկ ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ խորհրդարանում Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումներ են ընթանում»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում