«Չորրորդ իշխանություն». Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչը, գրեթե չի ներկայանում աշխատանքի

«Չորրորդ իշխանություն». Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչը, գրեթե չի ներկայանում աշխատանքի

«Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Ղավիթ Բեգլարյանը զրեթե չի ներկայանում աշխատանքի։ Իսկ պատճառը, պարզվում է, մեկն է՝ Դավիթ Բեգլարյանը, որ այդ պաշտոնին նշանակվել է իր կնոջ՝ Աժ՝ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, իրեն դասել է արտոնյալների շարքին ու պարզապես չի հաճախում աշխատանքի (փոխարենը նա զբաղված է կնոջ բիզնեսը ծաղկեցնելով՝ խոսքը ճանապարհաշինության ոլորտում պետական մրցույթները «հաղթող» «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության մասին է)։ Վերջին մի քանի օրերին մեր թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է Դ.Բեգլարյանի աշխատասենյակի հեռախոսահամարով, բայց հեռախոսին որևէ մեկն այդպես էլ չի պատասխանել:

Նկատենք, որ Հերմինե Նաղդալյանի ամուսինը բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում՝ գործերի կառավարիչն է կազմակերպում պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը։ Այսինքն՝ ատկատների և փող աշխատելու համար լավ տեղ է սա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում