Իրանն սպառնացել է վտանգի դեպքում Օրմուզի նեղուցը փակել ԱՄՆ-ի համար

Իրանն սպառնացել է վտանգի դեպքում Օրմուզի նեղուցը փակել ԱՄՆ-ի համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար վտանգի դեպքում Թեհրանը կփակի ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցը (Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցի հետ) ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել է Аssociated Press գործակալությունը:

«Եթե ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները մտադիր են մտնել Օրմուզի նեղուց եւ սպառնալ մեզ, մենք նրանց դա թույլ չենք տա»,- ասել է Սալամին, որի խոսքը մեջբերում է AP-ն:

Մայիսի 2-ին Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին քննադատել է Պարսից ծոցում վարժանքներ անցկացնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում