Այսօր թանգարաններն անվճար կլինեն. «թանգարանային գիշերն» է

Այսօր թանգարաններն անվճար կլինեն. «թանգարանային գիշերն» է

Այսօր ժամը 18:00-24:00-ը բոլոր թանգարաններն անվճար կլինեն. «թանգարանային գիշերն է»: Միջոցառումն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:  

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Յուրաքանչյուր տարի ընտրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:

Գարնանային ակցիային այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան, նախատեսված են բազմաբովանդակ և յուրահատուկ  միջոցառումներ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում