«Մեծ յոթնյակի» 2017-ի գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 26-27-ին Իտալիայում

«Մեծ յոթնյակի» 2017-ի գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 26-27-ին Իտալիայում

«Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովը, որը 2017 թ. կնախագահի Իտալիան, տեղի կունենա Տաորմինում մայիսի 26-27-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է , որ այդ մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին G7-ի հանդիպմանը Ճապոնիայում: Նա հավելել է, որ «յոթնյակի» հանդիպումը Սիցիալիայի հարավում անցացնելը «բարոյական պարտք է»:

Ավելի վաղ, որպես 2017 թ. Իտալիայում G7 գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայրերից մեկը նշվում էր Ֆլորենցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում