ՀՀ Նախագահը ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է խմբավար Ռոբերտ Մլքեյանին

ՀՀ Նախագահը ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է խմբավար Ռոբերտ Մլքեյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ռոբերտ Մլքեյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

Դուք մեր խմբերգային արվեստի նվիրյալներից եք, որը ճանաչված և գնահատված է նաև արտերկրում: Ձեր գործունեության փայլուն դրսևորումներից են Կոմիտասի երգերի հոգեպարար կատարումները Ձեր ղեկավարած՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կողմից:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում