Էլցանցերի տեսուչների կողմից հավելագրումների հարցը ՀԷՑ-ի տնօրենի ուշադրության կենտրոնում է

Էլցանցերի տեսուչների կողմից հավելագրումների հարցը ՀԷՑ-ի տնօրենի ուշադրության կենտրոնում է

Էլեկտրացանցերի տեսուչների կողմից հավելագրումների հարցը ՀԷՑ-ի տնօրենի ուշադրության կենտրոնում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Ես տարբեր առիթներով բազմիցս նշել եմ, թե նման խնդիրներով պայմանավորված էլեկտրացանցերի քանի տեսուչ եմ ազատել աշխատանքից: Հարցն իմ ուշադրության կենտրոնում է, և ես ակտիվորեն աշխատում եմ բնակիչների հետ: Յուրաքանչյուր շաբաթ օր ինձ մոտ ընդունելության օր է, և յուրաքանչյուր քաղաքացի, ով չի կարողացել իր խնդրի լուծմանը հասնել, կարող է գալ, քննարկենք: Ասեմ, որ վերջին ժամանակներë այդ հարցով դիմողներ գրեթե չեն եղել: Բայց եթե կա դեպք, ապա յուրաքանչյուր այդպիսի դեպք առանձին քննակվում է»,-ասաց Կարեն Հարությունյանը:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Կարեն Հարությունյանը նշեց, որ խորհրդակցություների ժամանակ քննարկվել է ներդրումային ծագիրը, որով ընկերությունը կկարողանա իրականացնել նախաձեռնություններ` էներգահամակարգում փոխելով իրավիճակը: Նախաձեռնութունները վերաբերում են ավտոմատացված համակարգի ներդրմանը, որի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում, հաջորդն առկա ցանցերի, սարքերի, համակարգի վերակառուցումն է: Կարեն Հարությունյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում մարդկային գործոնի ազդեցության նվազեցման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում