Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է նախարարության բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ մաղթելով բոլորին հետագա հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում