ՊՊԾ գնդի տարածքից ազատ է արձակվել երկու պատանդ. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված անձանց և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև: Այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցո ւմ հաստատել է Վիտալի Բալասանյանը:

«Որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Շարքային երկու ոստիկաններ առանց որևիցե նախապայմանի ազատ են արձակվել: Հիմա գործընթաց է գնում, որպեսզի մենք լրատվամիջոցների ներկայությունն ապահովենք չեզոք գոտում, որը վերահսկվում է Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից: Այդ գործընթացին զուգահեռ ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները: Դա ոչ թե փոխանակում է, այ քայլ է, որ կատարվել է բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»,-ասել է Վիտալի Բալասանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում