«Առավոտ». «Սասնա ծռերի» անդամներին միայն իրավական գնահատական տալը կլինի ոչ լիարժեք

Իրավապաշտպան Արթուր Սաքունցից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ իրավական առումով զինյալ խմբի կատարած գործողությունները հանցագործություն չի՞ համարում։

«Միանշանակ չեմ ողջունում զինված մեթոդի կիրառում, բայց գտնում եմ՝ զինված մեթոդի կիրառման ընթացքում ոստիկանության ուժերի հետ կրակահերթի հետևանքով մահացած ոստիկանի մահվան հանգամանքները քննությունը պետք է պարզի, իսկ ով է ասել, որ գնդապետը մահացել է հենց այնպես, ինչպես նկարագրում են։ Գնդապետի մահվան փաստով քննությունը պետք է իրականացվի ու որոշվի կոնկրետ մարդկանց մեղքի բաժինը։

Բայց պետք է հիշենք, որ Հայաստանում արդարադատության նկատմամբ ցածր վստահության մակարդակի պարագայում նման քննության իրականացման նկատմամբ վստահությունն արդեն իսկ կասկածելի է, ովքեր են դատողները, եթե արդարադատություն իրականացնեին, ապա նման ծայրահեղ խնդիրների բարձրացման դրսևորում չէր լինի։

Մարդիկ իրենց հայտարարել են ոչ թե բանդիստական խմբավորում, որոնք շենքը գրավել են գումարի, ունեցվածքի, կամ հասարակությանն ահաբեկելու նպատակով, այլ հստակ քաղաքական խնդիրներ են հռչակել իրենց տեսակետից։ Արհեստականորեն միայն իրավական գնահատական տալ խմբի գործողություններին՝ մոռանալով քաղաքական նպատակները, ընդունելի չէ»,-ասել է իրավապաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում