«Ժողովուրդ». Խորենացիում հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին

Հուլիսի 27-ի գիշերը Խորենացի փողոցում սկսված քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը երեկ ողջ օրը շարունակվեց։ Մինչև ուշ երեկոյան բոլոր այն անձինք, ովքեր նշված տարածքի բնակիչներ չէին, բավական է հայտնվեին Խորենացի փողոցում, անմիջապես ոստիկանները մոտենում էին ու բերման ենթարկում՝ հաշվի չառնելով անձի տարիքը և սեռը։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Արդյունքում, ըստ թերթի, Խորենացի փողոցում երեկոյան նշանակված հանրահավաքը չկայացավ. առաջնորդներն էլ վախից անհետացել էին։ Հետագայում հայտարարվեց, որ հավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ, որտեղից երթով կրկին հասան Խորենացի։ Սակայն այստեղ էլ մասնակիցների թիվը շատ քիչ էր:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ մինչ ուշ գիշեր դեռ շարունակվում էին բանակցությունների միջոցով համոզել, որպեսզի զինյալները հանձնվեն ԱԱԾ-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում