ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը
29/07/2016 18:53
Նմանատիպ
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարները: Այս մասին տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սիրիայի ներկա իրավիճակի, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում