Ադրբեջանը եւ Իրանը համագործակցության 6 փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասով

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Բաքվում ընթացող երկկողմ եւ եռակողմ հանդիպումների շրջանակում Ադրբեջանի եւ Իրանի նախագահների գլխավորած պատվիրակությունների միջեւ կիրակի տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու երկրների միջեւ համագործակցության վերաբերյալ 6 փաստաթուղթ է ստորագրվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ստորագրված փաստաթղթերը հետեւյալներն են. Ադրբեջանի եւ Իրանի միջեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման բնագավառում համագործակցության մասին մտադրությունների արձանագրություն», «Էլեկտրոնային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնության հուշագիր», «Ստանդարտացման, մետրոլոգիայի, համապատասխանության գնա հատման եւ հավատարմագրման բնագավառներում համաձայնության հուշագիր», «Զբոսաշրջության համագործակցության բնագավառում գործնական ծրագիր (2016-2019)», «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», «Երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ համագործակցության մասին համաձայնության հուշագիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում