Ռոհանին և Պուտինը կօգնեն Էրդողանին. Իրան-ՌԴ-Թուրքիա լավ հարաբերությունների անհրաժեշտություն կա

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում քննարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմփուրը:

Նրա խոսքով, Իրանը և Ռուսաստանը միասին ցանկանում են օգնել Էրդողանին՝ լավ պայմաններ ստեղծելու երկրում եւ լուծելու խնդիրները, և որպեսզի նա կարողանա ճիշտ որոշում ընդունել:

«Դա վերաբերում Է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ, որ ե՛ւ պարոն Ռոուհանին, ե՛ւ պարոն Պուտինը պատրաստ են օգնություն տրամադրել պարոն Էրդողանին, աջակցել նրան: Կառավարությանը պետք Է ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե այլ երկրներ կամ ուժեր: Մենք ի տարբերություն  արաբների կամ արեւմտյան պետությունների, կարող ենք շատ արագ լուծել տարածաշրջանային խնդիրները: Մեր տարածաշրջանը ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի միջև լավ փոխհարաբերությունների կարիքն ունի»,-ասել է  իրանցի բարձրաստիճան դիվանագետը:

Ռահիմփուրին նաև նշել է, որ Թեհրանը հետաքրքրված է Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցությամբ: 

 

 

 

 

 

Ռոուհանին նշել Է, որ «այսօր Բաքվում Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը պատրաստ են աջակցություն հանդես բերել այն հարցերում, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»: «Եթե նորմալ պայմաններ լինեին, ապա պարոն Էրդողանը նույնպես կմասնակցեր այս հանդիպմանը: Բայց, ինչպես գիտեմ, նա օգոստոսի 9-ին թռչում Է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու պարոն Պուտինի հետ»,-ասել Է Ռահիմփուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում