Լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է դատապարտվեն. Հավաք հանուն խոսքի ազատության (տեսանյութ)

Լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է դատապարտվեն.
Հավաք հանուն խոսքի ազատության (տեսանյութ)

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել «Հանուն խոսքի ազատության» հավաքը, որը նախաձեռնել էին հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտողներին:

Ա1+-ի հաղորդմամբ, հավաքի ընթացքում կազմակերպիչների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

Դավիթ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պահանջները չկատարելու դեպքում նախաձեռնող խմբի անդամները դիմելու են այլընտրանքային միջոցների:

Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր հերթին նշել է՝ մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված և դատարանի առջև կանգնած ոստիկանների:

Ակցիային մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակ են եկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ֆարմանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը, ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում