Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի՝ քիմիական զինամթերքի գործարանը (տեսանյութ)

Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի՝ քիմիական զինամթերքի գործարանը (տեսանյութ)

Ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ին պատկանող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Ռաքքայի մերձակայքում գտնվող ահաբեկչական խմբավորման քիմիկական զենքի գործարանին:

Այդ մասին օգոստոսի 11-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Հարվածը հասցվել Է Տու-22Մ3 վեց հեռահար ինքնաթիռներով, օգտագործվել են բեկորաֆուգասային ռումբեր:

«Ռաքքա քաղաքի մերձակայքում իրականացված հարվածի հետևանքով ոչնչացվել Է զինամթերքով եւ վառելիքաքսուքային նյութերով լի խոշոր զինապահեստ, քաղաքի հյուսիսարեւմտյան ծայրամասում գտնվող քիմիական զինամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաեւ «Իսլամական պետության» գրոհայինների պատրաստման խոշոր դաշտային ճամբար: Ահաբեկիչներին զգալի նյութական վնաս է հասցվել, ոչնչացվել են մեծ թվով զինյալներ»,հայտնել են պաշտպանության նախարարությունում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում