«Ժողովուրդ». Բերդում ՀՀԿ-ն առաջադրել է Գագիկ Մելիքյանի խնամուն

Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամուն՝ Հարություն Մանուչարյանին։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«Նրա մրցակիցը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Բերդի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Պետրոսյանն է։ Ի դեպ, նա ևս ՀՀԿ-ական է, սակայն ինքնաառաջադրվել է․ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, սակայն իրականում սա ընդամենը ձևական բնույթ է կրում և պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջով։

Բանն այն է, որ եթե համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու առաջադրվի, ապա ընտրությունները չկայացած կճանաչվեն։ Ուստի թեկնածուները նման խորամանկության են դիմում, իրենց հետ առաջադրում են ընկերներին, բարեկամներին, երբեմն նաև ընտանիքի անդամներին։ Իսկ արդեն գրանցվելուց հետո «կեղծ» թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում