Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե «բռան մեջ է պահում» ԱՄՆ-ի տարածքը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը սուզանավից բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը «ամուր ձեռքի մեջ է պահում ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքը եւ օպերատիվ գործողությունների գոտին Խաղաղ օվկիանոսում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Չեն Ընը նշել Է, որ «արձակման տեխնոլոգիան հասցվել է կատարելության»:

Օգոստոսի 24-ին ԿԺԴՀ-ն կատարել է բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներ, որն անցել է 500 կիլոմետր եւ 80 կիլոմետր խորացել Ճապոնիայի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի: Փենյանը հայտարարել է, որ թռիչքի հեռահարությունը հատուկ է նվազեցվել՝ հարեւան երկրներին վնաս չպատճառելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում