Մեկնարկել է հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի առաջին նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 170 հարց եւ 33 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում