Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով մեկնել է Լեհաստան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում