Ապարանի քաղաքապետ է ընտրվել Գոռ Աբրահամյանը

Արագածտոնի մարզի Ապարան համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գոռ Աբրահամյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գոռ Աբրահամյանի օգտին քվեարկել է 2 հազար 408, նրա մրցակցի՝ Էդգար Փարվանյանի օգտին՝ 1112 ընտրող:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 5 հազար 787, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 3 հազար 673:

Անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում