«Ժամանակ». Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել

«Սեպտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Վերջին օրերին լարվածության ֆոնին կտրուկ նվազել է Սամվել Բալասանյանի հեղինակությունը։ Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելու միակ շանսը մնում է ընտրակաշառքը։ Մեր տեղեկություններով, Բալասանյանի թիմն այդ գործընթացը սկսելու է այսօր»,–գրում է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում