Հարցվածների 62 տոկոսը առաջին հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչել Քլինթոնին. CNN

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքն երը, որն անցկացվել է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:

Այդ արդյունքների համաձայն՝ Քլինթոնին հաղթող է համարել հարցվածների 62 տոկոսը, իսկ Թրամփին՝ 27 տոկոսը:

Միեւնույն ժամանակ, ներկայացնելով հարցման արդյունքները, CNN-ի ծրագրի վարողը նշել է, որ «լսարանը, որտեղ անցկացվել Է հարցումը, 41 տոկոսով բաղկացած էր Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներից եւ 26 տոկոսով՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից»:

Թրամփն, ավարտելով հեռուստաբանավեճը, խոստացել է աջակցել Քլինթոնին՝ ընտրություններում նրա հաղթելու դեպքում: «Ես չեմ հավատում, որ նա կհաղթի: Բայց եթե նա հաղթի, ես լիովին կաջակցեմ նրան»,– ասել է նա: Քլինթոնն իր հերթին, պատասխանելով համանման հարցին, նշել է, որ «կպաշտպանի ժողովրդավարությունը եւ ընտրությունների արդյունքները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում