Արտուր Աթայանը՝ Կապանի քաղաքապետի ընտրությունների տրոյական ձի

Հոկտեմբերի 2-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում հիմնական «պայքարն» ընթանալու է նախկին ու ներկա քաղաքապետներ Արթուր Աթայանի և Աշոտ Հայրապետյանի միջև, չնայած մամուլը բազմից գրել է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությամբ է առաջադրել Աթայանի թեկնածությունը, քանի որ վերջինս հեղինակություն չունի քաղաքում, հետևաբար, Աշոտ Հայրապետյանի հաղթանակն ավելի հեշտ ու համոզիչ կլինի (Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթում)

Կայքերից մեկն էլ անդրադառնալով Կապանում քաղաքապետի ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններին՝ այսօր գրել է. «Մեր տեղեկություններով, Աթայանին Լիսկան բավականին մեծ գումար է տվել, որպեսզի վերջինս բաժանի հօգուտ Աշոտ Հայրապետյանի, սակայն այդ գումարով պարտքերի մեջ խրված Արթուր Աթայանն իր պարտքերի մի մասն է փակել։ Մնացած մասն էլ հույս ունի փակել, երբ բարեհաջող կերպով իր ձայները կծախի Աշոտ Հայրապետյանին և կստանա խոստացված վարձատրությունը»։

Ով է Արտուր Աթայանը

52-ամյա Աթայանը 2008-2012 թթ զբաղեցրել է Կապանի քաղաքապետի պաշտոնը: Նա, ըստ լրատվամիջոցների, 2012թ,-ին դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար և դատարանի որոշմամբ՝ 2 տարով զրկվել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Արտուր Աթայանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և կլորիկ գումար տուգանք վճարելով կարողացել է խուսափել պատժից: Տեղեկություններ կան, որ Աթայանին նման մեղմ պատժի արժանանալու հարցում մեծապես օգնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում հետ Աթայանը այս պահին էլ բավականին մտերիմ հարաբերություններ ունի:
Քրեական գործի հարցուցման պահին Աթայանը զգալի հարստություն էր դիզել, այդ թվում՝ շքեղ առանձնատուն, գազալցակայան, բենզալցակայան, կրի գործարան, հյուրանոց, սրճարան, ժամանցի կենտրոն և այլն: Նույն տարիներին նա սեփականաշնորհել է արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության մի շարք հողատարածքներ, որոնք, սակայն, գրանցված են նրա որդիների ու մտերիմների անունով:

Times.am-ի նկարահանող խումբը եղել է Կապան քաղաքում և փոքրիկ հետաքննություն է անցկացրել՝ պարզելու համար, թե քաղաքապետ աշխատած տարիներին ինչ հարստություն է դիզել Արտուր Աթայանը: Նշենք, որ այս օրերին մենք բազմիցս փորձել ենք կապ հաստատել Աթայանի հետ, սակայն ապարդյուն: Վերջինս համառորեն խուսափում է լրատվամիջոցների հարցերից: Պատճառներից մեկը միգուցե այն է, որ պաշտոնից հեռանալուց հետո՝ վերջին տարիներին Աթայանը խոշոր պարտքեր է կուտակել, որոնք մարելու համար, կապանցիների փոխանցմամբ, արդեն իսկ վաճառել է իր սեփականությունը հանդիսացած գազալցակայանը ու գործարանը, իսկ առանաձնատունը բանկային արգելանքի տակ է գտնվում: Ինքը՝ Աթայանը մասնավոր զրույցներում հայտարարում է, թե ծանր ֆիանանսաակն վիճակում է գտնվում և ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելքը առաջիկա ընտրություններն են:

Այսպես. սա Արտուր Աթայանի եռահարկ առանձնատունն է, բացի սա Աթայանն ունի ևս մեկ բնակարան: Ինչպես նշեցինք, առանձնատունը բանկային արգելանքի տակ է գտնվում:

Այս լուսանկարում Աթայանի սեփականությունը հանդիսացող «Ֆենիքս» համալիրն է, որում տեղակայված է լողավազան, ֆիտնես, մերսման սրահ, 3D կինոդահլիճ, սրճարան և մանկական սրահ: Այս կենտրոնի տնօրենը Աթայանի որդին է՝ Տիգրան Աթայանը:

 

Հաջորդ լուսանկարներում դարձյալ Աթայանին պատկանող հյուրանոցը, ռեստորանն ու սրճարանն են, որոնց նա տիրացել է քաղաքապետ եղած տարիներին:

 

 

Իսկ ահա այս գազալցակայանն ու գործարանն, ըստ կապանցիների, Աթայանը վաճառել է՝ պարտքերը մարելու համար:

Հրապարակումն արդեն պատրաստ էր, երբ մեզ վերջապես հաջողվեց կապ հաստատել Արտուր Աթայանի հետ, նա, ինչպես միշտ, ասաց թե խորհրդակցության է և չի կարող պատասխանել հարցերին: Լսելով հարցը՝ վերջինս սկսեց բղավել ու առաջարկեց «մայլով» գրավոր հարցեր ուղարկել իրեն, սակայն, հավանաբար, փոշմանելով իր ասածից և անջատեց հեռախոսը՝ այդպես էլ չուղարկելով էլ.փոստի հացեն:

Հավելենք, որ մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք Կապանի քաղաքապետի մյուս թեկնածուների կենսագրության «մութ» կողմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում