Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում  է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 1-3-ին կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում