Գառնու գյուղապետ է ընտրվել Ահարոն Սահակյանը

Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Սահակյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ահարոն Սահակյանը (անկուսակցական, առաջադրված ՀՀԿ-ի կողմից) հավաքել է 2 հազար 231, Աշոտ Վարդանյանը (անկ ուսակցական, ինքնաառաջադրում)՝ 1 223, Տիգրան Կարապետյանը (ՀՅԴ)՝ 206, Արուսյակ Այվազյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում)՝ 188 ձայն:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 5 հազար 926, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 4 հազար 66: Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում