Իրանն սկսել է ածխաջրածինների արդյունահանման հայտեր ընդունել օտարերկրյա ընկերություններից

Իրանն սկսել է ածխաջրածինների արդյունահանման հայտեր ընդունել օտարերկրյա ընկերություններից

Իրանն սկսել է նավթի ու գազի հանքավայրերի յուրացմանը մասնակցության հայտեր ընդունել օտարերկրյա նավթարդյունահանող ընկերություններից: Ինչպես տեղակացնում է «Արմենպրես»-ը, հայտամրցույթի բացման մասին հայտարարություն է հրապարակված Իրանի ազգային նավթընկերության կայքում:

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «հետախուզման եւ արդյունահանման ոլորտի շահագրգիռ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու նախնական ընտրության փուլին»: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ընտրությունն անցած ընկերությունների ցուցակը պետընկերության կայքում հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում