«Նորմանդական քառյակը» պայմանավորվեց պատրաստել Մինսկի համաձայնությունների «ճանապարհի քարտեզը»

Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներառող «նորմանդական քառյակը», որն զբաղվում է Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորմամբ, պայմանավորվել է բանակցություններից անցնել խաղաղ համաձայնագրերի իրագործման «ճանապարհի քարտեզը» կազմելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Քառյակի»՝ Բեռլինում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ «ճանապարհի քարտեզը» կողմերը պետք է մշակեն ու վավերացնեն մինչեւ նոյեմբերի վերջը:

«Նորմանդական ձեւաչափն» այլընտրանք չունի, հավելել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, որ Ռուսաստանը պաշտպանել է Դոնբասում ԵԱՀԿ-ի զինված առաքելության ներկայությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով հանդիպման արդյունքները, ասել է, թե դրա մասնակիցները «հավաստեցին, որ Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության կարգավորման հիմքում պետք է լինեն Մինսկի համաձայնությունները, բլորը հաստատեցին այդ պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում