ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները քննարկում են կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 114 պատգամավոր: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ հաստատել ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:

Մինչ կառավարության ծրագիրն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագրի նախնական տարբերակը ներկայացրել է ՀՀԿ ղեկավարությանը և խմբակցության ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի անդամներին:

Թե՛ ՀՀԿ-ականները, թե ՀՅԴ-ականները դրական են արտահայտվել կառավարության ծրագրի մասին՝ այն համարելով հավակնոտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում