«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը լոբբինգ է անում որդու՝ մարզպետ նշանակվելու տարբերակի օգտի

Արարատի մարզպետի փոփոխության հարցը սրել է մարզի երկու ազդեցիկ կլանների հարաբերությունները:

«Բնապահպանության պաշտոնաթող նախարար Արամայիս Գրիգորյանը կարծում է, որ, որպես փոխհատուցում, պետք է ստանձնի գոնե մարզպետի պաշտոնը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարզն ուզում է պահել իր ազդեցության տակ և լոբբինգ է անում որդու՝ մարզպետ նշանակվելու տարբերակի օգտին, որը ներկայումս Արտաշատի քաղաքապետն է: Նա որդու համար վաղուց էր նախատեսել մարզպետի պաշտոնը, որը տրամպլին կլինի Երևանի քաղաքապետ դառնալու համար: Ու թեև հիմա պլանները խառնվել են, բայց մտադրություններից հրաժարվել չի պատրաստվում»,- գրել է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում