«Հրապարակ». ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ի՞նչ տեսք է ունենալու

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ: Այն հիմնականում ձևավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր: ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ:

Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաև մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով: Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանին: Ի դեպ, լավատեղյակներն ասում են, որ նախորդ ԱԺ-ում ՀՀԿ ցուցակի ձևավորման հարցում մեծ է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դերակատարումը:

Նրա խորհրդով են ՀՀԿ ցուցակում հայտնվել այնպիսի կարկառուններ, ինչպիսիք են Արտաշես Մամիկոնիչը, Խոսրով Մելիքիչը, Հայկ Բաբուխանյանը և այլք, որոնց հասարակական վստահության ցուցիչը բարձր չէ: Առաջարկ է արվել նաև ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանին, որը, սակայն, մերժել է պատգամավոր դառնալու հրավերը: Նրա փոխարեն ՀՀԿ ցուցակ է մտել Տիգրան Սարգսյանի նախկին կուսակիցներից մեկի՝ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ի հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում